ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Լավրովն ասում է` թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում». Ստեփան Դանիելյան
14:25, 13.11.2019 | mamul.am
4402 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհասկանալի է, երբ Լավրովի, Շոյգուի, Պուտինի... այցերն ու հայտարարությունները քննարկում են միայն հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ու չեն փորձում գլուխները բարձրացնել ու չորս կողմը նայել, թե աշխարհում ինչ է կատարվում։

Եթե Լավրովը հանկարծ հիշեցնում է ֆուտբոլային դիվանագիտությունն ու, փաստորեն, ասում` թուրքերի հետ գործ չունեք, Շոյգուն Թուրքիայի հետ սահմանին բազան է մեծացնում, դա արդեն հայ-ռուսական հարաբերությունների խնդիր չի, այլ՝ ռուս-թուրքական։

Ու եթե Հայաստանի վարչապետն անգամ Շմայսը լիներ, էլի նույն բանը կասեին՝ ոչինչ անձնական»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր