ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Միգուցե փոքր հարց է, բայց անկազմակերպության անուղղակի ցուցիչ». Վարդան Ոսկանյան
06:30, 14.11.2019 | mamul.am
4038 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետը Փարիզում ադրբեջանցի բլոգերի հարցերը գրառելու համար բավական ժամանակ գրիչ է փնտրում, և այդ գրիչը նրան տալիս է նույն ադրբեջանցին՝ ասելով, թե նվեր է Ադրբեջանից։

Հետաքրքիր է իմանալ, իսկ վարչապետին ուղեկցող մամուլի քարտուղարը, արարողակարգի աշխատակիցները և այլ անձինք ի՞նչ են անում, եթե չեն կարողանում տեղում գոնե մեկ գրիչ ապահովել մեր պետությունը ներկայացնող ամենաբարձրաստիճան պաշտոնյայի համար։

Միգուցե փոքր հարց է, բայց, ըստ իս, պետական պատկան կառուցակարգերի անկազմակերպության անուղղակի ցուցիչ, իսկ նման անկանոնությամբ և թափթվածությամբ հեռուն չենք գնա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր