ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Սա նշանակում է բուհերը դնել դիկտատորական կառավարման տակ». Արտակ Մովսիսյան
14:15, 13.11.2019 | mamul.am
3253 | 2

«Ստանալով բուհական համակարգից ու Ակադեմիայից բացասական կարծիքներ, շատ անհասկանալիորեն, նախարարը հայտարարեց, որ միևնույն է, որևէ սկզբունքային հարցում զիջման չեն գնալու». նոյեմբերի 13-ին հրավիրած ասուլիսում, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված այն օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը հայեցողական դարձնել, ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը: Ըստ նրա՝ դրանից հետո իրենք որոշել են հարցը հանրայնացնել, և հոկտեմբերի 28-ին բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Հաջորդող օրերին հանրային հարթակում հայտնվեցին «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 մլն դրամ տրամադրելու տեղեկատվությունը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, որոնք ուսանողների պոռթկումն առաջացրին: «Ես հասկանում եմ ուսանողների հուզումը, ես էլ ուսանող լինեի, նույն բանը կանեի»,- ասաց նա:

Ա. Մովսիսյանի վկայությամբ՝ իրենք բաց նամակով հորդորել են հետ կանչել նախագիծը՝ այն համարելով վտանգավոր: Նա նախագծում առկա մի դրույթի մասին հիշատակեց, ըստ որի՝ բուհերի հոգաբարձուների 12 հոգանոց խորհրդի 6 անդամին նշանակում է նախարարը, իսկ բուհը՝ 4-ին:

«Ընդ որում՝ կանխորոշվում է ռեկտորի նշանակումը, իսկ ռեկտորին տրված է իրավունք՝ նշանակել բոլոր դեկաններին: Այսպիսի բան անգամ խորհրդային կարգերում չի եղել: Եվ սա նշանակում է բուհերը դնել նախարարությունից դիկտատորական կառավարման տակ, որը հակասում է բուհական ինքնակառավարմանն ու տրամաբանական կառավարման որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»,- գնահատեց ԵՊՀ դասախոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր