Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դիտարկելու եմ որպես ճնշում ավագանու հանդեպ». Իզաբելլա Աբգարյան
04:10, 14.11.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես ավագանու անդամ, ամենայն լրջությամբ, հայտարարում եմ, որ մեր՝ ավագանու լիազորությունների տիրույթում գտնվող ընդունվելիք որոշումների մասին որևէ այլ պաշտոնյայի կողմից պնդումներ անելը, չհամաձայնեցնելով մեզ հետ, դիտարկելու եմ որպես ճնշում ավագանու հանդեպ, քվեարկության ուղղորդում:

Որտեղից որ ուզում է լինի այդ պաշտոնյան, ով ուզում է լինի: Կայանատեղիների վճարների հարց կլինի, թե հուշարձանի տեղադրման վայրի, նախքան պնդումներ անելը թող բոլորը ճշտեն, թե ում լիազորությունների տիրույթում է: Ես հասկանում եմ, որ ավագանու դերը մեծ չէ, պատկերացումներն էլ՝ նեղ: Այնուամենայնիվ, մանդատս օգտագործելու եմ այս ինստիտուտի անկախության, լիազորությունների ավելացման և, ի վերջո, լիարժեք կայացման համար»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր