ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
2025-ին նավթի համաշխարհային պահանջարկը կաճի 6.8%-ով. զեկույց
15:40, 13.11.2019 | mamul.am
4067 | 0

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA) հրապարակել է World Energy Outlook 2019 զեկույցը, համաձայն որի 2025 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը 2018 թվականի համեմատությամբ կավելանա 6,8%-ով, գրում է РИА Новости-ն:

Զեկույցում նշվում է, որ նավթի պահանջարկը կավելանա մինչև 103,5 միլիոն բարել մեկ օրվա համար, իսկ զարգացող երկրներում պահանջարկը տարեկան կաճի օրական 900 հազար բարելով:

Ըստ զեկույցի՝ Ռուսաստանում նավթի պահանջարկը կաճի մինչև օրական 0,2 միլիոն բարել, իսկ 2035 թվականից ակնկալվում է, որ այն կնվազի մինչև 3,3 միլիոն բարել:
ԱՄՆ-ում նավթի պահանջարկը կնվազի երկարաժամկետ հեռանկարում: Այս ցուցանիշը, ըստ կանխատեսման, կնվազի 2025-ին` հասնելով մինչև 18.4 միլիոն բարել մեկ օրվա համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր