ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի
15:55, 13.11.2019 | mamul.am
9136 | 1

«Ինեկոբանկ» ՓԲԸ նոր ղեկավարի պաշտոնում է նշանակվել Արեն Նալթակյանը, ով բանկային համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի։ Արեն Նալթակյանն Ինեկոբանկին է միացել 2010 թվականի մարտին` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, իսկ 2017 թվականի փետրվարից հանդիսանում էր Ինեկոբանկի «Զարգացման և մարքեթինգի» տնօրենը՝ միևնույն ժամանակ լինելով նաև Բանկի տնօրինության անդամ:

«Շնորհավորում եմ Արեն Նալթակյանին գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ նա կներդնի հնարավոր բոլոր ջանքերն ու իր ամբողջ եռանդը՝ Ինեկոբանկի զարգացման և հետագա հաջողությունների համար»,- ասել է Ինեկոբանկի հիմնադիր և Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը՝ մեկնաբանելով նշանակումը:

«Շնորհակալություն եմ հայտնում ընկերության համար կարևորագույն այս շրջափուլում Բանկի խորհրդի և հիմնադիրների կողմից իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Համոզված եմ, որ մեր թիմին հաջողվելու է արագ և վստահ քայլերով շարժվել դեպի սահմանված նպատակների իրականացում՝ նպաստելով հաճախորդների ֆինանսական պահանջմունքների բավարարմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- նշել է Բանկի նորանշանակ գործադիր տնօրենը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որից 200 000-ին` թվային ուղիներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր