ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Կոռուպցիայից ու սեփական զինվորից գողանալուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում». Նիկոլ Փաշինյան
18:55, 13.11.2019 | mamul.am
4569 | 1

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց սկանդալի պատճառ դարձած «ՀուԶանք ու Զանգ» բեմականացմանը 2,7 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ հարցին:

«Այն ժամանակ, երբ որ կոռուպցիան ամենուրեք էր, Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող մարդիկ քա՞նի մարդու հրաժարկան են պահանջել: Մենք որդեգրել ենք այնպիսի քաղաքականություն, որ արվեստի հարցում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք, քաջալերենք ստեղծագործական աշխաանքը:

Այդ ներկայացումը 22 նախագծերից մեկն է: ԿԳՄՍ նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմները կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ոչ թե թղթի վրա պատկերացում լինի որևէ ներկայացման մասին, այլ լինի նաև վիզիուալ պատկերացում»,- ասաց վարչապետը:
Նա նաև վստահություն հայտնեց, որ արվեստը նրանով է արվեստ, որ միշտ չի միանշանակ՝ բերելով Փարաջանովի օրինակը. «Ասում էին՝ եթե պրոլետարիատի փողերը սրա վրա պիտի ծախսվի, ապա ավելի լավ է մի քանի հարյուր հատ էլ Լենինի նկար սարքենք ու կախենք այստեղ-այնտեղ:

Ինչ վերաբերում է սատանիզմին, ապա կոռուպցիայից ու սեփական զինվորից գողանալուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր