ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Թանկանալու է 699 անուն ապրանք. Էկոնոմիկայի նախարարի բացատրությունը
20:55, 13.11.2019 | mamul.am
6188 | 0

«Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միս, մսային ենթամթերք, ձեթ, հացահատիկ, պարարտանյութ, դեղամիջոցներ։ Ուզում եմ հասկանալ միջին թանկացումը, եթե կազմում է 8-9 տոկոս, որոշակի մեղմացում սոցիալապես խոցելի խավի համար կառավարությունը նախատեսո՞ւմ է, թե՞՝ ոչ»,- այսօր ԱԺ-Կատավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այս առնչությամբ ասել է. «Մենք ունենք մանրամասն հաշվարկ, ինչը վկայում է, որ 2020 թվականից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0,5-0,6 տոկոսային կետից ավելի»։

Նա հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակեն իրենց հաշվարկները, սպառողական զամբյուղում այդ ապրանքատեսակները որքան տեսակարար կշիռ ունեն՝ ըստ պաշտոնապես հաստատված տվյալների աղբյուրի՝ ԱՎԾ-ի.

Նախարարի խոսքով՝ բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն չի զգալու. «Գնաճն ագրեգացված ցուցանիշ է, բոլոր ապրանքատեսակները որոշակի գնաճ ունենում են և հանրագումարով դրանք նախորդ տարվա միջին գների համեմատ որոշակի տոկոսով բարձր են լինում։ Եթե մենք պետբյուջեի քննարկման շրջանակում խոսում ենք, որ այս տարի 2, եկող տարի 3 տոկոս գնաճ կլինի, ենթադրվում է, որ դա մասամբ լինելու է հացահատկի, մսի, ձվի և այլ ապրանքատեսակների գների որոշակի փոփոխության արդյունքում։ Բոլորը հանրագումարով 3 տոկոսը գերազանցող չափով ավելի գնաճ չեն առաջացնելու»,- ասել է Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր