Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրո և համերաշխության բացառիկ դրսևորումներ, որոնք ժամանակին անտեսվել են և որևէ արձագանք չեն ստացել թավշյա հեղափոխությունից հետո ատելության խոսքը տեսնողների կողմից կամ ինչպիսի ժառանգություն ենք ստացել, որը պետք է հաղթահարենք, ոչ թե ընդդօրինակենք. Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ՝ «Ինչքան ուզեմ կխփեմ: Եկել ես որ ի՞նչ անես: Ես եմ արգելել «դոդ» բառն օգտագործել (արդեն թույլատրելի է այսինքն)», Շմայս, ԱԺ ՀՀԿ պատգամավոր. «Կբռնաբարեմ, կգլխատեմ», Թոխմախի Մհեր, ԱԺ ՀՀԿ պատգամավոր. «Կտամ չանեդ կծռեմ», Նեմեց Ռուբո, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ. «Հո ջութակ չեմ նվագելու, կպատժեմ» և այսպես շարունակ։ Մի հատ հայտարարություն, հրապարակավ մտահոգություն ցույց տվեք այսօրվա մտահոգություն հայտնողների կողմից։ Ազատությունը հենց սրանում է, որ այն ինչի մասին չէիք կարող ասել, արտահայտվել, հիմա կարող եք, և լավ է ու ճիշտ է, որ կարող եք։ Ազատ արտահայտվելը բոլորի համար պետք է ապահով լինի»: |