ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան գլխավոր խորհրդական Իվանկա Թրամփը երկրում ստեղծել է ավելի քանի 14 միլիոն աշխատատեղ: Այս մասին Թրամփը հայտարարել է նոյեմբերի 12-ին Նյու Յորքի Տնտեսական ակումբում տեղի ունեցող իր ելույթի ժամանակ, գրում է Mediaite կայքը:
Թրամփը նշել է, որ երկուսուկես տարի առաջ, Իվանկան նպատակ է ունեցել ստեղծել 500 հազար աշխատատեղ, սակայն մինչ այժմ Իվանկա Թրամփն ստեղծել է 14 միլիոն աշխատատեղ:
Միևնույն ժամանակ, Թրամփը հավելել է, որ աշխարհի խոշորագույն ընկերությունները վճարելու են այդ աշխատակիցների ուսման և վերապատրաստման գումարը, քանի որ պետությունը չի կարող դա անել: