ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ տոկոս հաշվել չգիտի». Անդրանիկ Թևանյան
23:20, 13.11.2019 | mamul.am
5263 | 1

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա.
«2016 թվականի համեմատ 2018-2019թթ․ արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջացնելով անգամ կողքը նստած Աննա Հակոբյանի զարմանքը։

Թե ինչ նկատի ունի պաշտպանյալը «արտագաղթի միտումների նվազեցում», այն էլ՝ 90–տոկոսանոց նվազեցում ասելով, միայն իրեն է հայտնի։

Պաշտոնական վիճակագրությունից այլ բան է հայտնի։

2016թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է 2․939․900։

2017-ի նույն ժամանակահատվածում՝ ՝ 2․979․600։

2018-ի՝ 2․969․200։

2019-ի՝ 2․957․500։

Այս թվերը համադրելով՝ տեսնում ենք, որ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ տոկոս հաշվել չգիտի։ Չի բացառվում, որ գործ ունենք միաժամանակ երկու տարբերակի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր