«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստախոսությա՞ն, թե՞ անգրագիտության անատոմիա. Թե ինչ նկատի ունի պաշտպանյալը «արտագաղթի միտումների նվազեցում», այն էլ՝ 90–տոկոսանոց նվազեցում ասելով, միայն իրեն է հայտնի։ Պաշտոնական վիճակագրությունից այլ բան է հայտնի։ 2016թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է 2․939․900։ 2017-ի նույն ժամանակահատվածում՝ ՝ 2․979․600։ 2018-ի՝ 2․969․200։ 2019-ի՝ 2․957․500։ Այս թվերը համադրելով՝ տեսնում ենք, որ Փաշինյանը կա՛մ ստում է, կա՛մ տոկոս հաշվել չգիտի։ Չի բացառվում, որ գործ ունենք միաժամանակ երկու տարբերակի հետ»: |