Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.51, EUR 533.90, RUB 7.66, GBP 640.53
+1 °C, +1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ Նժդեհի հուշատախտակի ներկման միջադեպի մասին
23:50, 13.11.2019

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը «խորը վրդովմունքով» արձագանքել է Կրասնոդարի Արմավիր քաղաքի Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը ներկելու միջադեպին: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրված է. «Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի գործողություն և ինքնիրավչության դրսևորում, որը հակասում է սահմանված իրավական կարգին: Այս գործողությունները չեն համընկնում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության: Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր շատ հայրենակիցների շրջանում: Դեսպանությունը Ռուսաստանի համապատասխան մարմիններին սահմանված կարգով կտեղեկացնի Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում կատարված վանդալիզմի մասին: Միևնույն ժամանակ, Արմավիր քաղաքային իշխանություններին կոչ ենք անում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին: Միջադեպը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում: Դեսպանության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համայնքի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր