ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Արայիկ Հարությունյանն այդ մեղադրանքների հասցեատերը չէ». Սոֆյա Հովսեփյան
00:30, 14.11.2019 | mamul.am
4028 | 0

«Եթե խոսում ենք Ստամբուլյան կոնվենցիայի մասին, այո՛, այն իրապես դարձել է թոփ թեմա. բոլոր տեղերում այդ հարցը քննարկում են՝ անկախ նրանից՝ տեղյա՞կ են դրանից, թե՞ ոչ, և դա այն ժամանակ, երբ այն դեռ Ազգային ժողովին չի առնչվել։ Եթե չկա այս պահի խիստ ռիսկը, մենք չպետք է դրա դեմ կռվենք` թողնելով մյուս կարևոր խնդիրները»,- 168 TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլների ու բողոքի ակցիաների մասին՝ Հովսեփյանն ասել է, որ ամենևին չի տեսնում Հարությունյանի հրաժարականի պահանջը. «Արայիկ Հարությունյանն այդ մեղադրանքների հասցեատերը չէ։ Նախագծի տարբերակով ներկայացված փաստաթղթում, չգիտես՝ ինչու, ԵՊՀ-ն որոշեց քաղել այնտեղից (ի դեպ, ԵՊՀ-ն չէ, քաղաքական կուսակցությունը՝ ՀՅԴ-ն) երկու առարկաների հետ կապված խնդիրները, և դա դարձրեց բուռն քննարկման թեմա, այնինչ այս հարցը տարիներով բարձրացվել է ուսանողների և դասախոսական կազմի կողմից։ Իրենք հա՛մ կռվում են բուհի անկախության դեմ, հա՛մ ասում են, որ կառավարությունը փորձում է իշխել բուհին»,- եթերի ընթացքում ասել է պատգամավորը:

Հարցին, թե արդյոք նախարարությունը հակառակ կողմից չպետք է սկսեր. նախ դպրոցում ուժեղացներ հայագիտական առարկաների դասավանդումը, Հովսեփյանը պատասխանել է. «Նախարարությունը հենց հիմա մշակում է չափորոշիչներ. գլխիվայր փոխում է այն բոլոր չափորոշիչները, որոնք կան, իսկ դրանց անհրաժեշտությունը բոլոր տարիներին դրվել է բոլոր նախարարների ժամանակ: Իհարկե, ֆինանսական մեծ ռեսուրսներ են պետք դրա համար, միշտ խոսվել է և հարցը միշտ էլ հետաձգվել է։ Հիմա նախարարությունը մշակել է դպրոցական չափորոշիչներ, և արվում են կոնկրետ գործողություններ դպրոցական դասագրքերի հետ կապված»։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արայիկ Հարությունյանն այդ մեղադրանքների հասցեատերը չէ». Սոֆյա Հովսեփյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր