ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ավանի հոգեբուժարանում տեսածս չգիտեմ՝ ինչպես նկարագրել բառերով». Արման Սահակյան
02:15, 14.11.2019 | mamul.am
16221 | 1

Ակտիվիստ Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա նախորդ իշխանություններից ստացված ևս մեկ ժառանգություն է։ Չքաղաքականացնել և չմանիպուլացնել գրառումս, «սիրելի» սերժաքոչարյանական կլան։

Հարգելի պարոն Արսեն Թորոսյան,

Ապշած եմ, վրդովված և հիասթափված: Անձնական նկատառումներով գտնվում էի Ավան հոգեբուժական կենտրոնում, որի՝ բուժման համար նախատեսված բաժանմունքներում տեսածս չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել բառերով:

Որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի հարազատ՝ հայտարարությունս անում եմ հրապարակային և ցանկանում հիշեցնել, որ բացի ծխախոտի դեմ պայքարի հույժ կարևոր ռազմավարությունից, այսպիսի խնդիրների լուծմանը պետք է անդրադառնալ, որոնք կարևոր են և հրատապ:

Նկարում երևացող ավերակների անմարդկային պայմանները պարզապես վառ ապացույցն են առ այն, որ նոր Հայաստանում մարդու արժանապատվությունը նսեմացվում է հենց առողջապահական համակարգում: Այժմ հասկանում եմ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց, ովքեր հրաժարվում են անցնել ստացիոնար բուժում, իսկ ստացիոնար բուժում ստացողների մեծամասնությունը հայտնվել է այնտեղ հարկադրաբար:

Անհարգալից վերաբերմունք հիվանդների նկատմամբ, արժանապատվությունը ոտնահարող խայտառակ պայմաններ՝ քանդված, բորբոսնած պատեր, կեղտոտ զուգարաններ, գարշելի հոտ, անորակ, հակահիգիենիկ սնունդ և այլն:

Մինչդեռ հիվանդին առաջարկվում է վարձել VIP սենյակ այսպես կոչված սանատոր բաժանմունքում, որի օրական արժեքը կազմում է 30,000 ՀՀ դրամ: Ստիպված եմ իմ
հարազատին տեղափոխել այդ սանատոր բաժանմունք կոչվածում բուժումը շարունակելու համար, քանի որ նման խայտառակ և ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՍԵՄԱՑՆՈՂ պայմաններում չեմ կարծում, որ բուժումը կլինի արդյունավետ:

Ցավում եմ, երբ հիշում եմ աչքիս առաջ եկած այն ահասարսուռ տեսարանը, որը այսօր մեր իրականությունն է և որում մարդիկ ստանում են ստացիոնար բուժում:

Խնդրում եմ և պահանջում անհապաղ անդրադառնալ այս խնդրին և տալ դրան լուծում, քանի որ հոգեկան առողջության պահպանման ինստիտոտը առողջապահական համակարգի կարևորագույն մասնիկներից մեկն է:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հանդիպման, պատրաստ եմ իմ անձնական ներդրումն ունենալ ոլորտի՝ օր առաջ բարելավման գործում»:

«Ավանի հոգեբուժարանում տեսածս չգիտեմ՝ ինչպես նկարագրել բառերով». Արման Սահակյան
«Ավանի հոգեբուժարանում տեսածս չգիտեմ՝ ինչպես նկարագրել բառերով». Արման Սահակյան
«Ավանի հոգեբուժարանում տեսածս չգիտեմ՝ ինչպես նկարագրել բառերով». Արման Սահակյան
«Ավանի հոգեբուժարանում տեսածս չգիտեմ՝ ինչպես նկարագրել բառերով». Արման Սահակյան
«Ավանի հոգեբուժարանում տեսածս չգիտեմ՝ ինչպես նկարագրել բառերով». Արման Սահակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր