ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ճիշտ էր Տիրան թագավորը, որ հրամայել էր սպանել Հուսիկ կաթողիկոսին». Կ. Փաշոյան
08:50, 14.11.2019 | mamul.am
7090 | 2

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ պատմաբաններ հավաստի չեն համարում պատմիչի այն վկայությունը, որի համաձայն՝ Պապ թագավորը թունավորել է Ներսես Մեծին։
Օրինակ, ես հավաստի եմ համարում այդ տեղեկությունը, ավելին՝ պնդում եմ, որ լավ է արել, ճիշտ է արել։ Ճիշտ էր արել նաև Տիրան թագավորը, երբ հրամայել էր բրածեծ անելով սպանել Հուսիկ կաթողիկոսին։
Բայց, ամեն դեպքում, ամենավառ երևակայությունն ունի Լևոն Բ-ն, որը սկզբում ձերբակալում, այնուհետև ժայռից ցած է գլորում Գրիգոր 5-րդ կաթողիկոսին։ Հենց այս պատճառով էլ կաթողիկոսը ստանում է Քարավերժ անունը, այսինքն՝ ժայռից ցած գլորված։
Իհարկե, սրանք երեք խիստ տարբեր իրադարձություններ են, որոնց մասին անհրաժեշտ է առանձին-առանձին խոսել։ Բայց երեքի պարագայում էլ եկեղեցին կաթողիկոսների գլխավորությամբ հանդես է եկել պետության դեմ՝ ստանալով իր արժանի պատիժը։
Ի դեպ այնպես չի, որ ես խրախուսում եմ սպանությունը, պարզապես միջնադարյան արժեհամակարգին և բարոյական ընկալումներին պետք չի 21-րդ դարի աչքերով նայել։
Վերջում միայն ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի հետաքրքիր փաստի վրա։ Ուժեղ պետության գաղափարի խորհրդանիշ Պապ թագավորին քննադատող ոմն Վարդանիկ Գյումրիում Աշոտ 3-րդ Ողորմածին նվիրված մի հակաէսթետիկ արձանիկ է կանգնեցրել։ Իսկ Աշոտ Բագրատունին հատկապես հայտնի է երկու կարևոր փաստերով, առաջինը՝ եկեղեցաշինությամբ, իսկ երկրորդը՝ իր անվճռական և թույլ ներքին քաղաքականությամբ, ինչի հետևանքով Հայկական պետությունը թուլացավ, մասնատվեց ու սկսեց աստիճանաբար քայքայվել։
Ահա սա է այդ կիսագրագետ մարդկանց աշխարհայացքը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր