ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հարցը կլուծվի 2020-ի կեսերին. ՍԴ-ն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով. «Ժամանակ»
09:20, 14.11.2019 | mamul.am
3459 | 0

«Ժամանակ» -ը գրում է. «Կառավարությունն այլևս հստակեցրել է իր ռազմավարությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, և մինչև 2020թ. կեսերը այդ հարցը լուծված կլինի:

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է երկու տարբերակ՝ կա՛մ ՍԴ-ն ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով:

Ինչ վերաբերում է ՍԴ գործող դատավորներին, ապա նրանք անցնելու են խիստ վեթինգի ընթացակարգով, որը չափազանց դժվար է հաղթահարել: Մասնավորապես՝ ստուգվելու են կապերը նախկին կոռումպացված համակարգի, տարբեր շրջանակների հետ, նախկինում նրանց կատարած աշխատանքը: Բացի դա, ստուգվելու են նրանց մասնագիտական որակները, և նրանք հոգեբանական թեստ են անցնելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր