Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
+1 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ընտանեկան ՊԵԿ. Հայր ու որդի իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը. «Ժամանակ»
09:25, 14.11.2019

«Ժամանակ»-ը գրում է. «Հայր և որդի Խոստեղյաններն իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը։ Հայրը՝ Սիմակ Խոստեղյանը, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի հարկայինի պետը։ Ներկայումս նա նույն հարկայինում զբաղեցնում է սպասարկման բաժնի պետի պաշտոնը։ Օրերս էլ նրա որդին՝ Սասուն Խոստեղյանը, նշանակվել է Գեղարքունիքի հարկայինի պետի տեղակալ։

Խոստեղյանը հին գել է, ինչպես ասում է ժողովուրդը։ Ասում են՝ հարկայինի պետ եղած ժամանակ մարզի բոլոր հարկատուների, տնտեսվարողների հետ լեզու էր գտել. նրանք մուծվում էին, ինքը աչք էր փակում։

Ինչպես երևում է՝ Պետական եկամուտների կոմիտեն աստիճանաբար վերածվում է Պետական եկամուտների ընտանիքի։ Այս կառույցում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների գերդաստանով աշխատելու մասին բազմիցս ենք գրել։ Վատագույն ավանդույթները, սակայն, շարունակվում են»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր