ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. մանրամասներ. «Ժողովուրդ»
09:35, 14.11.2019 | mamul.am
4517 | 0

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը համակարգում լավ համբավ էր ձեռք բերել, ու կարծես նրա աշխատանքից դժգոհություն չկար: Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ փոխնախարարի հրաժարականը, ըստ ամենայնի, կապվում է նրա հորն առնչվող մի քրեական գործի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ա. Վարդապետյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի չշահարկեն, թե օգնում է հորը խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից: Սեպտեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե իրավապահները պարզել են, որ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք ապօրինի ներգործել են մարդկանց վրա, որպեսզի նրանք փող փոխանցեն «Խութ» բարեգործական հիմնադրամին, իսկ «Խութ»-ի տնօրենը փոխնախարար Վարդապետյանի հայրն է` Կարեն Վարդապետյանը:

Մի շարք անձինք ցուցմունք են տվել Ա. Վարդապետյանի հոր դեմ, հարցաքննել են նաեւ Կարեն Վարդապետյանին, որը, սակայն, հերքել է իր կապն այդ գործարքների հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր