ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սանիթեքը» հավաքում է իր աղբամանները, որ հանձնի բանկին. «Հրապարակ»
09:40, 14.11.2019 | mamul.am
4107 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երևանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաև աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»: Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե գրավադրված գույքին տեր չեք կանգնել։ Դեռ այն ժամանակ, երբ «Սանիթեքը» գործում էր, աղբամանները հաճախ այրում և վնասում էին, հիմա, երբ Երևանի աղբահանությամբ զբաղվող ընկերությունն իր աղբամաններն է տեղադրել և «Սանիթեքի» աղբամանները շրջել է, դրանք մնացել են անտեր ու չեն օգտագործվում։ Ընկերությունը ծանուցել է բանկի ներկայացուցիչներին, որ գան և մասնակցեն աղբամանների հավաքել-հանձնելու գործընթացին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր