ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո Սենատի անդամ Լինդսի Գրահամը «վետո» է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ
10:15, 14.11.2019 | mamul.am
6512 | 1

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ընդունված բանաձևը ամոթալի քայլ էր, երեկ Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ հույս հայտնելով, որ ամերիկյան Սենատն «այդ սխալը չի կրկնի»:

«Մենք չենք ներքաշվի այն խաղի մեջ, որի հեղինակներն ուզում են քայքայել թուրք-ամերիկյան կապերը»,- ընդգծել է Ռեջեփ Էրդողանը` կրկնելով Թուրքիայի ժխտողական դիրքորոշումը․ «Պատմական որոշ իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները փշրելու համար: Ներկայացուցիչների տանն ընդունված փաստաթղթերը հենց այդ նպատակին էին ծառայում և խորը վիրավորանք հասցրին թուրք ժողովրդին: Հուսով եմ՝ Սենատը դուրս կբերի Ամերիկան այս սխալ ճանապարհից»:

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանությանն ու այն ճանաչող կոնգրեսական բանաձևին որևէ կերպ չի անդրադարձել: Ժամեր անց, սակայն, պարզ է դարձել, որ նրան աջակցող սենատորներից մեկը` Լինդսի Գրահամը, արգելափակել է նույնաբովանդակ փաստաթղթի ընդունումն օրենսդիր մարմնի վերին պալատում` Սենատում, հայտնում է «Ազատություն»-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր