ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Դու քո գործողություններով ծնում ես հակահեղափոխություն». Գագիկ Եղիազարյան
03:25, 15.11.2019 | mamul.am
7737 | 1

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում ես` մարդը ներդրում ունի և երեք անգամ ՀՀ դրոշը ծածանել է Եվրոպայում։ Ասում ես` մարդը պրոբլեմ ունի, որի պատճառով հասել է ինքնասպանության եզրին, բլա-բլա... ուստի նա գտնվում է քո անձնական պաշտպանության ներքո, և դու շատ շնորհակալ ես ԿԳՄՍ նախարարին։

Եթե աշխարհից կտրվենք և միայն քո բացատրություններով առաջնորդվենք, ապա ամեն ինչ շատ ճիշտ կլինի, ավելին, դու կլինես հումանիզմի սիմվոլ...
Բայց կան բազում խոշոր բայցեր... ՀՀ-ում կան նվիրյալ հայորդիներ, որոնք իրենց ամենաթանկն են զոհաբերել հանուն հայրենիքի և հայ ժողովրդի՝ իրենց կյանքն ու առողջությունը... Դուք այդ մարդկանց կողքին չեք, նրանք մնացել են միայնակ իրենց պրոբլեմների հետ, իրենց հոգսերի հետ, դու չգիտես, որ, օրինակ, Արցախյան ազատամարտում վիրավորում ստացած և հաշմանդամ դարձած Արթուր Եղիազարյանը մեծացնում է երկու երեխա և մեն-մենակ է մնացել իր պրոբլեմների հետ, իսկ գիտե՞ս, որ նա բացի պրոբլեմ ունենալուց նաև հարազատ եղբորն է կորցրել պատերազմի դաշտում։ Այսպիսի բազում տղաներ կան, բայց մեր պետությունը բավարարվում է միայն նրանց մի քանի հազար դրամ ամոթալի թոշակ տալով։ Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթե Մելքոնյանի, Արմենակ Ուրֆանյանի մասին ֆիլմ չեք նկարահանել, մեր ազգային արժեքների մասին ֆիլմ չեք նկարահանել, դուք եկած-չեկած ձեր նախարարների պրոբլեմներն եք լուծում՝ նրան աշխատավարձերը բազմապատկում և ինչ-որ մեր ազգի համար անընդունելի արժեհամակարգի կրողներին եք հովանավորում, դուք մոռացել եք ձեր տված խոստումները։ Իհարկե, մենք՝ ՀՀ մի խումբ ձեզ համար ոչ այնքան հաճելի քաղաքացիներ, որովհետև մեզ չեք կարողանում պիտակավորել որպես նախկինում «լափամանից օգտվողներ», բազմիցս հիշեցնում ենք ձեր խոստումների մասին, նրա մասին, թե դուք ինչպե՞ս և ինչի՞ համար եք եկել իշխանության, բայց մեր ձայնը ձեզ լսելի չի լինում, պարոնայք, մեր ձայնը քեզ չի հասնում, պրն վարչապետ, որովհետև դու «վերևն» ես, իսկ մենք` «ներքևը»։

Էդ տարօրինակ մշակույթի և արժեհամակարգի կրողները թող առանց ավելորդ աղմուկի և առանց «բարձր» հովանավորության իրենց տանն իրենց «գործով զբաղվեն», իսկ դու և քո կառավարությունն անցեք ավելի լուրջ գործի. մնացյալ՝ մի քանի տասնյակ անգամ մեծ թվով քաղաքացիների խնդիրներով և դրանց լուծմամբ զբաղվեք և ոչ թե մանր-մունր ջուր ծեծոցիներով հանրային ուշադրությունը շեղեք...

Դու ես մեղավոր, որ քո նշած մարդիկ, ովքեր կորցրել են լափամանը, աջուձախ բանսարկություններով են զբաղված, որ շարունակվում է նրանց հակազգային և հակապետական գործունեությունը։ Դու ես մեղավոր, քանի որ խոստումներդ չես կատարել և մկներն ու ձկները շատ լավ պլստացել են, թալանածը ոչ թե կոպեկ-կոպեկ, այլ դրա կոպեկներն անգամ չեն վերադարձվել, իսկ օլիգարխները մի վայրկյանում վերածվել են խոշոր ձեռնարկատերերի ու գործարարների։ Դու ես մեղավոր, քանի որ, ազգայինը համարելով «կեղծ կատեգորիա», պետության անունից, փոխանակ հովանավորելու ազգային արժեքները և դրանք խրախուսելու, դրանք հետին պլան ես մղել և ինչ-որ տարօրինակ արժեքների ու տարօրինակ մարդկանց ես հովանավորում և այն էլ պետության ռեսուրսներով։

Պրն վարչապետ, դու քո գործողություններով ծնում ես հակահեղափոխություն, դու ջուր ես լցնում հայ ժողովրդի թշնամիների ջրաղացին, դու նպաստում ես, որ տականքը համախմբվելով` հուժկու հարված հասցնի թե՛ մեր ժողովրդին, և թե՛ մեր պետականությանը...
Դու ունեիր հնարավորություն քո անունը ոսկե տառերով գրելու հայոց պատմության մեջ, հիմա դու ոչ միայն կորցնում ես այդ հնարավորությունը, այլ վտանգ է առաջանում, որ քո անունը սև տառերով գրվի հայոց պատմությունում...

Այդպես մի արա՝ ուշքի արի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր