ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սպասված վատ սցենար ԱՄՆ Սենատում». Էդմոն Մարուքյան
10:25, 14.11.2019 | mamul.am
7373 | 1

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասված վատ սցենար ԱՄՆ սենատում. այսօր` Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, ԱՄՆ սենատի անդամ Լինդսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ: Պարզաբանեմ. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևն ընդունված է և այս մասով այլևս ոչինչ չեն կարող անել, իսկ այ ԱՄՆ սենատում նման բանաձև ընդունելու գործընթացն այս պահին կասեցվել է մեկ սենատորի կողմից կիրառված վետոյի շնորհիվ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր