Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.51, EUR 533.90, RUB 7.66, GBP 640.53
+1 °C, +1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ես միշտ եմ թիկունք ունեցել, դրա համար է, որ դու ինձ լավ ես հիշում». Ալեն Սիմոնյան
10:45, 14.11.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախ, Գևորգ Պետրոսյանն իր պատին գրել է, որ ես էն մարդն եմ, ով իր առարկայի քննությունն ստացել է մի կերպ՝ շատ դժվար...
Կարծես թե պրն Պետրոսյանն ուզում է խոսենք իր դասավանդման ոճի և այդ տարիներին բուհում տիրող ավանդույթների մասին:
Շատ կսպասեմ մանրամասներին:
Ուրիշ հնարքների էլ է դիմել, ասում է նա, Պետրոսյան ջան, հիմա ասա, 16 տարեկան տղաներ, աղջիկներ էինք, ինչ բամբասանք ասես կար, պատմի:
Ասում է, որ միայն ինձ չի դասավանդել, նկատի ունի երևի նաև կնոջս, ով նույն ֆակուլտետում է ուսանել: Հետո ասում է, որ ես մեկ տարի առաջ Հ1-ի եթերում իր անցենզուր պահվածքի համար եկա, ձեռքս սեղմեցի ու ներողություն խնդրեցի:
Ճիշտ է ասում Պետրոսյանը, քաղաքական բանավեճից հետո, ուր դիմացինին եթերով, մեղմ ասած, հաղթում ես, կամ պետք է ձեռք սեղմես, կամ ծաղիկ ուղարկես. Հ1-ի հայտնի բանավեճից հետո ՀՅԴ ներկայացուցչին ծաղիկ եմ ուղարկել, Պետրոսյանին` ձեռք սեղմել:
Ու նա իջավ իմ մակարդակին և ներեց ինձ: Ու, եթե մարդ նեղացնեմ, կրկին կխնդրեմ:
Նշում է, որ ինձ հուսադրում ա էն, որ այսօր ես իբր թիկունք ունեմ.
Թե բա, էտ էլ կանցնի...
Պետրոսյան ջան, ես միշտ եմ թիկունք ունեցել, դրա համար է, որ դու ինձ լավ ես հիշում, իսկ հիմա իմ թիկունքն իմ սկզբունքներն են, ինձ ընտրած մարդիկ և իմ քաղաքական թիմը: Քեզ մոտ է դա իբր և անցողիկ, բայց քո արշինով դիմացինին մի չափիր:
Հասկանում եմ` ծանր կացության մեջ ես, որ դիմում ես նման ոճաբանության և քայլերի, ազատ զգա քեզ, հարգելիս, խոսիր-խոսիր, այս բանավեճում դու հաղթելու շանս չունես: Հարգանքներով` Ալեն Սիմոնյան»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր