ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Դա հարված է գոտկատեղից ներքև». Սոս Ջանիբեկյան
11:10, 14.11.2019 | mamul.am
27988 | 2

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ կրոնական և համասեռամոլության թեմաներով խոցել ներկայիս կառավարությանը և դա զենք սարքել, սիրելի հակահեղափոխականներ, դա հարված է գոտկատեղից ներքև. մենք հայաթում նման կերպ կռվողներին հայհոյում էինք:

Իսկ ժողովուրդս երևի չի իմացել կամ շատ շուտ ա մոռացել, որ նախկին կոռումպացված պաշտոնյաները, թալանելուց, լափելուց, մարդ սպանելուց կամ ծեծելուց հետո, գեռայինի կամ այլ ուրիշ թմրանյութերի ազդեցության տակ, կոմայգիով էին անցում, մինչև իրենց «սուրբ», «քրիստոնեական» և ադաթական տուն վերադառնալը:

Քանի տարի նախկին կառավարության օրոք կոմայգին զբաղվեց իր գործունեությամբ և քանի տարի հովանավորվելով նախկին անհայտ պաշտոնյանների կողմից, ոստիկանների «օրինապահ» գործունեությանն արգելք ստեղծեց:

Հերոսի մասին ֆիլմ հովանավորելը ոչ մի բան չի քարոզում: Վաղը կարող է Փարաջանովի մասին ֆիլմ հովանավորելու առիթ ստեղծվի, ի՞նչ ենք անելու, փորփրելու ենք նրա անձնական նախասիրություններն անկողնում, թե՞ ստեղծագործական հանճարեղ ուղուն ենք ծանոթանալու: Դուրս եկեք ուրիշների անկողիններից, միամիտ սերմնաժայթքումը ձեզ էլ կկպնի:

Իմաստություն և համբերություն, իր հաղթանակը շուտ մոռացող ժողովրդից, բարի լույս բոլորին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր