ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեզ ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ 50 տարեկան ենք». Արմավիր ՔԿՀ-ի աշխատակիցներ
11:30, 14.11.2019 | mamul.am
4022 | 0

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիր ՔԿՀ-ի՝ աշխատանքից ազատված ծառայողները: Նրանք նշում են, որ ՔԿՀ-ի ղեկավարությունն իրենց աշխատանքից ազատել է Արդարադատության նախարարի հրահանգով՝ անօրինական կերպով: «Ծառայել եմ Արմավիր ՔԿՀ-ում՝ պահպանության ապահովման բաժնում: Հին հրամանով, երբընդունվել եմ ծառայության, մինչև 55 տարեկան էր ծառայելու ժամկետը: Ինչ-ինչ պատճառներով, առանց տեղյակ պահելու, մեզ ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ 50 տարեկան ենք, այնինչ մեր ծառայության ժամկետը չի լրացել: Ես ունեմ երկու անչափահաս երեխա, մյուսը նույնպես՝ անչափահաս երեխա և զինվորական, որը սահմանին կանգնած ա էս պահին: Մեր խնդրանքն է՝ մեր հարցին լուծում տան»,- ասում էինք ՔԿՀ-ի աշխատակիցները:

Նրանք նշեցին, որ երեկ զանգահարել են Արդարադատության նախարարություն, որպեսզի հասկանան, թե ինչ է լինելու իրենց աշխատանքի ճակատագիրը. «Մեզ պատասխանեցին՝ երկուշաբթի կզանգահարենք, կասենք, թե որ փուլում է: Մենք ինչի՝ ժողովրդական արտիստ նախագծին ենք մասնակցո՞ւմ, որ իմանանք՝ եզրափակիչ անցել ենք, թե՞ չէ»:

Աշխատակիցներից մեկ ուրիշն էլ նշեց, որ իրենց տեղեկություններով ՔԿՀ-ից 45 հոգի ազատված է աշխատանքից: «Նախարարի հրամանով են մեզ ազատել գործից: Եթե դուք հարց տաք իրենց՝ ասեք, ինչի՞ եք էդքան մարդկանց «հացին վայիս» եղել, իրենք իրենց մտքում ասելու են՝ «լավ ենք արել»»,- վրդովվեց ակցիայի մասնակիցը՝ հավելելով, որ ՔԿՀ-ի արածը մարդկային չէ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր