ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Օրգանների վաճառքի մասին խոսք այժմ չկա». ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ հայտարարության մասին
15:25, 14.11.2019 | mamul.am
3304 | 0

«ԱԱԾ-ի հայտարարություններից բացի հավելյալ բաներ չեմ կարող ասել: Նմանատիպ խնդիրներն օրակարգում են՝ և՛ ԱԱԾ-ի, և՛ այլ կառույցների, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրը որտեղից է, և ինչպես կարող ենք համակարգային լուծում տալ, որպեսզի նման երևույթներ այլևս չլինեն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը՝ անդրադառնալով օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման դեպքերի վերաբերյալ ԱԱԾ հայտարարությանը:

Ըստ Ա. Գրիգորյանի՝ դա իսկապես լուրջ սպառնալիք է երեխաների և մարդկանց անվտանգության համար:

«Սպասենք՝ ԱԱԾ-ն հետագայում ավելի մանրամասն կխոսի»,- ասաց նա:

Ճշգրտող հարցին, թե այդ համատեքստում կարո՞ղ է օրգանների վաճառքի մասին խոսք գնալ, Ա. Գրիգորյանը նկատեց, որ տվյալ պահին նման խոսակցություն չկա, եթե հետագայում ինչ-որ բան լինի, կասվի այդ մասին:

Հիշեցնենք, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի քաղաքացիների կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր