ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ամերիկյան քաղաքականության ամենամեծ խարդախությունն է». Թրամփ
15:40, 14.11.2019 | mamul.am
5628 | 1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձով դիմել է ամերիկացիներին՝ Կոնգրեսում անցկացվող իմպիչմենթի գործընթացի լսումների կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան Twitter-յան էջը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ամերիկյան քաղաքականության պատմության մեջ ամենամեծ խարդախությունն է: Դեմոկրատները ցանկանում են ձեզնից խլել ձեր զենքերը, ձեր առողջապահության ապահովագրությունը, ընտրություններում ձեր ձայները, ձեր ազատությունը, ձեր կողմից սատարող դատավորների ձայները, նրանք ուզում են խլել ամեն ինչ»,- հայտարարել է Թրամփը:
Ըստ նրա, այժմ վտանգվում է մի ամբողջ երկիր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե «չափազանց զբաղված է», որպեսզի հետևի ԱՄՆ Կոնգրեսում դատական լսումների հանրային փուլին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր