ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանը
16:05, 14.11.2019 | mamul.am
16338 | 1

Մոսկվայում սպանվել է թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա բռնցքամարտիկ, ՀՀ քաղաքացի Աշոտ Բոլյանը, հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

Ըստ «Московский Комсомолец» պարբերականի՝ Բոլյանը սպանվել է նոյեմբերի 13-ին տեղական ժամանակով ժամը 20.15-ին, Նախիմովյան պողոտայի 59 շենքի մոտ: Մարմինը հայտանբերել է տեղի բնակիչներից մեկը, երբ մեքենան կայանելիս լուսարձակների լույսի տակ նկատել է «Ինֆինիտի» մակնիշի մեքենայի մոտ ընկած տղամարդու մարմինը։ Նշվում է, որ մարզիկը որոշ ժամանակ մահացած ընկած է եղել կայանատեղում։
40–ամյա Բոլյանը մեծ հաջողությունների է հասել թայբոքսինգում։ Նա WPKA–ի վարկածով 3 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հաղթել է IPMTF–ի վարկածով թայբոքսինգի աշխարհի գավաթը, WPKA վարկածով քիքբոքսինգի Ասիայի գավաթը, նաև 17 անգամ չեմպիոն է դարձել այլ միջազգային մրցաշարերում։

Նա Ռուսաստանում բնակություն է հաստատել 2004-ից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր