ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Նազելի Բաղդասարյանին սպառնալու մասին տեղեկություններն ուղարկվել են ոստիկանություն». Գոռ Աբրահամյան
17:15, 14.11.2019 | mamul.am
4320 | 0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը սոցցանցի միջոցով տեղեկացրել է. «Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

Հ. Գ. Խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր