ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նա կատարյալ խեղկատակ է». Գարիկ Ղազարյան
02:10, 15.11.2019 | mamul.am
7713 | 1

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավելի լավ է հանձնվեք, ժողովրդի իշխանությունը մանրից տներին է մոտենում...

Եթե ինձ հարցնեք, թե ի՞նչ կարծիք ունեմ տվյալ սուբյեկտի մասին, ապա առանց երկար-բարակ մտածելու կասեմ. նա կատարյալ խեղկատակ է, իր ձեռագիրը շատ պարզ է և «ջինջ»: Նրա վարձկանները ստեղծում են կեղծ ինտրիգներ, ինֆորմացիոն ապատեղեկատվություն, հիբրիդային պատերազմ, տարբեր կիսամեռել կամ ոչնչացած քաղաքական զանգվածների ներդրում` քաղաքացիներին կատաղացնելու և դժգոհություն առաջացնելու համար, ինչպես նաև՝ օգտագործելով Իշխանության բացերը, որը չէր էլ կարող չլինել, և այդ ամենը հավաքագրելով մի իբր սրտաճմլիկ, հուզումնառատ և մտահոգ հոդված հրապարակում, որում նաև հրահանգներ տալիս ճգնավորներին:

Ես համոզված եմ` մեր հպարտ քաղաքացիներн ինչքան էլ ջղայնացած լինեն, թեկուզև կարիքի մեջ, թեկուզև փոքրёինչ հիասթափված, այս տականքների սադրանքներին երբեք չեն տրվի և այլ7ս չեն վաճառի իրենց ձայնը:

Իսկ վերջում. խեղկատակներ ջան, դուք ավելի լավ է հանձնվեք, որովհետև Ժողովրդի իշխանությունը մանրից ձեր տներին է մոտիկանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր