ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Հերթական ամպագոռգոռ, բայց անապացուցելի հայտարարությունն է». Կարեն Վրթանեսյան
20:55, 14.11.2019 | mamul.am
4881 | 0

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրել էի, որ Նիկոլի հայտարարությունը, թե վերջին 1,5 տարում ավելի շատ սպառազինություն ենք գնել, քան ինչ-որ չհստակեցված անցյալ ժամանակաշրջանում, հերթական ամպագոռգոռ, բայց անապացուցելի հայտարարությունն է։

Այսօր էլի է կրկնել։

Այս հայտարարությունը, սակայն, մեկ այլ պատճառով էլ է խնդրահարույց, բացի, ամենայն հավանականությամբ, հերթական փուչ սուտ լինելուց։

Սպառազինության գնումների վերաբերյալ հայտարարություններ շատ զգույշ է պետք անել, քանի որ դրանով հաղթաթուղթ ես տալիս հակառակորդին։ Վաղը դնելու են դեմներս, ասեն. դուք պատրաստվում եք մեզ խփել, սա էլ ապացույցը՝ աննախադեպ գնումներ սպառազինության։

Հանուն շարքային Պողոսի «զվարճանքային հեշտասիրությունը» մի քանի րոպեով բավարարելու՝ իշխանությունը չի ցանկանում գոնե 1-2 քայլ առաջ մտածել։

Չկշռադատված հայտարարությունների պատճառով արդեն որոշ խնդիրներ ստեղծել են արտաքին գործերում, ու նույն խանդավառությամբ շարունակում են նորերը ստեղծել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր