Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը՝ Երրորդ մասի՝ Գարեգին Նժդեհի հրապարակը, ցավոք, տարիներ շարունակ խիստ անբարեկարգ ու անխնամ վիճակում է: Հիմա էլ դեռ ահագին բան կա անելու՝ շենգավիթցիների ուզած տեսքին բերելու համար, բայց առաջին քայլերը շատ հուսադրող են: Վերջերս հրապարակի մայթերը բարեկարգվել են, տեղադրվել են նստարաններ: Առաջիկայում կան հրապարակի կենտրոնական ու ստորգետնյա մասերը հիմնանորոգելու ծրագրեր, բայց, ինչպես ասում է դասականը՝ այդ մասին հաջորդ դասին»: |