ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստանան ևս մեկ նվեր». Դիանա Գասպարյան
01:30, 15.11.2019 | mamul.am
4294 | 0

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Այս տարի ամանորյա զարդարանքի հետ միասին էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստանան ևս մեկ նվեր՝ գեղեցիկ լուսավորված հրապարակ: Մրցույթը կայացել է, և աշխատանքները մեկնարկում են:

Այսպես, դեկտեմբերի 30-ին կլուսավորվեն Կոմիտասի անվան հրապարակի շենքերը՝ «Վեոն Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող շենքը, բազմաբնակարան շենքը (գրադարանի շենք), ինչպես նաև Մայր Աթոռը հրապարակից սահմանազատող պարիսպը. ավելի գրագետ և ճիշտ լուսավորություն կապահովվի նաև Կոմիտասի արձանի համար: Այս ամենը, վստահաբար, մեծ գրավչություն կհաղորդի գիշերային Էջմիածնին»:

«Էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստատան ևս մեկ նվեր». Դիանա Գասպարյան
«Էջմիածնեցիները տոներին ընդառաջ կստատան ևս մեկ նվեր». Դիանա Գասպարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր