ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիայի փաստաբանն է և ուզում է այն վավերացնել տերերի համար». Գ. Եղիազարյան
23:40, 14.11.2019 | mamul.am
5514 | 0

Այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը նշել է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ինչ-որ բան է թաքցնում, որ ամեն օր խոսում է միասեռականներից. «Միասեռականների խնդիր Հայաստանում չկա։ Մենք, ըստ ավանդությունների, չունենք միասեռականների հարց։ Մեր ժողովուրդը հանդուրժողականության օրինակ է այլ ազգերի համար։ Մենք պարզապես հանդուրժում ենք միասեռականներին, մենք նրանց հերոսներ կամ հակահերոսներ չենք դարձնում»,- ասել է Արշակյանը:

Գուրգեն Եղիազարյանը, արձագանքելով վերջինի խոսքին, նշել է․ «Վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը Ստամբուլյան կոնվենցիայի փաստաբանն է։ Ինքն ուզում է այս կոնվենցիան վավերացնել տերերի համար, քանի որ խոստացել է նրանց»,- ասել է նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին՝ Արշակյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտված բառապաշարը սաստող բառապաշար է և այն մարդիկ, որոնց մասին նա խոսում էր, ուրիշ լեզու չեն հասկանում:

Եղիազարյանն էլ իր հերթին նշել է, թե եթե դա այդպես է, թող վարչապետը քրեական օրենսգրքում ավելացնի «ասֆալտին փռել» բառակապակցությունը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ Ազատ Արշակյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի վերաբերյալ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր համար շատ ավելի ընդունելի էին, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր