Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.02, EUR 529.79, RUB 7.53, GBP 628.02
+2 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արտակ Մանուկյանը՝ 2020-ի բյուջեի և տնտեսական աճի կանխատեսումների մասին
00:55, 15.11.2019

«Այն բյուջեի նախագիծը, որը ներկայացված է, ի դեպ՝ աննախադեպ, մոտ 800 միլիարդ դրամի կարգի, ըստ էության, մարդկային կապիտալին ուղղված ծախսային մոտեցումներ են դրված»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Ընդդիմախոսները բարձրաձայնում են, որ 2020-ի համար նախատեսված 4.9 տոկոս տնտեսական աճը, չի համապատասխանում տնտեսական հեղափոխության մեծությանը: Անդրադառնալով այս հարցին՝ պատգամավորն ասել է. «Եթե մենք զուտ դիտարկենք որպես քանակական ցուցանիշ, ակնհայտ է, որ դրանից մեծ ցուցանիշեր մենք տարիներ առաջ ունեցել ենք, բայց մինչև այս քանակականին և դրա որակականին անդրադառնալը, մենք պետք է նշենք, որ նախկինում աշխարհի միջին և հատկապես զարգացող միջին աճի տեմպերը միշտ ավելի բարձր են եղել, քան՝ Հայաստանի վերջին հինգ կամ տասը տարվա ցուցանիշը...: Քաղաքացու համար, այդ աճը կլինի 4.9 տոկոս, թե՝ 4.5, կարևոր չէ: Կարևոր է որակը»,- ընգծել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսայութում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր