ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Խորհրդարանում Փաշինյանի ելույթը լավագույնն էր նրա վարչապետական կարիերայում». Կարպիս Փաշոյան
01:50, 15.11.2019 | mamul.am
5392 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը լավագույններից մեկն էր նրա քաղաքական կարիերայում և լավագույնը վարչապետական շրջանում։ Լավագույնը ոչ թե հռետորաբանության, ձայնային ելևեջների և ընտրված բառամթերքի տեսանկյունից, այլ՝ ուղերձի։ Այո՛, դա լրջագույն ուղերձ է, որի հասցեատերը Հայաստանի հանրությունն է, հայաստանցի մարդը և նրա հավաքական գիտակցությունը։ Մելի մասնավոր դեպքը մի կողմ դնենք ու ընդհանրապես առաջարկում եմ Մելին հանգիստ թողնել և հիմնախնդիրը շատ ավելի բարձր լեվելում քննարկել։
Հայաստանի հանրությունը մարդատյաց է, այսինքն՝ համահասարակական կարեկցանք կոչվածը մեր միջավայրում իսպառ բացակայում է։ Սրանք չափազանց բարդ հասկացություններ են, որոնք հավելյալ մեկնաբանության և հիմնավորման կարիք են զգում։
Հայաստանի հանրությունը ծայրահեղ ստրուկտուրիզացված մտածողություն ունի, այն ինչ-որ դուրս է ստրուկտուրայից, ատելի է, մերժելի է և դատապարտելի։
Հայաստանի հանրությունը գրաքննող է և ոչ թե այն պատճառով, որ կա ցենզուրայի նախարարություն, այլ պարզապես տիրապետող է տարերային գրաքննության պրակտիկան, երբ մարդկային խմբերը իրենք իրենց հանրային վերահսկողական մեխանիզմներ են արտոնում։
Մարդատյացությունը, ստրուկտուրիզացված մտածողությունը, տարերային գրաքննությունը և վերահսկողական արտոնությունները հանգեցնում են անարյուն ինկվիզիցիայի անխուսափելի կիրառման։ Մարդու նկատմամբ այլևս ֆիզիկական բռնություն չեն կիրառում, այլ փողոցային պառլամենտի սկզբունքով հոշոտում են բարոյապես և հոգեպես։ Այսինքն, մարդը հակված է մարդկայնորեն ոչնչացնել մարդուն։
Վարչապետի ուղերձը հենց այս արատավոր մշակույթի դեմ էր։ Նա դատապարտում էր անմարդկայինն ու առաջնային պլան մղում մարդկային կարեկցանքի և հանրային համերաշխության գաղափարները։ Որպեսզի մարդը մարդու նկատմամբ կարեկցող լինի, որպեսզի մարդը մարդուն չսահմանափակի մտածողության պատնեշներով, չհոշոտի, չոչնչացնի, չտրորի, չստորացնի, չնեսամացնի և այսպես շարունակ։
Հիսուս Նազովրեցին ասում էր․ «Եթե դուք սիրում եք նրանց, ովքեր սիրում են ձեզ, ո՞րն է ձեր վարձատրությունը»: Արդյոք քրիստոնյաները փորձե՞լ են պատասխանել այս հարցին։ Մի՞թե սիրել չի նշանակում սիրել նաև նրանց, որոնք ուրիշ են, տարբեր են, մեր պես չեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր