ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Շինարարությունը սառեցված է. ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար. «Ժամանակ»
09:20, 15.11.2019 | mamul.am
8330 | 1

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատական վեճերի պատճառով սառեցված է 150 մլրդ դրամ գումար, և դրա պատճառը դատական համակարգի անկատարությունն է: Դատական դեպարտամենտի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին դատարաններում վիճարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրած 800 շինթույլտվության ակտ:

Այսինքն՝ այդքան թվով շինարարություն, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի և խոշոր առևտրի ու սպասարկման շինությունների շինարարություն սառեցված է: Դատական նիստերը տարիներով հետաձգվում են, ներդրողները հսկայական կորուստներ են կրում, և դրա համար, ըստ էության, որևէ մեկը պատասխան չի տալիս»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր