ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դաշնակները մեկ «հեղափոխություն» էին անում Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, մեկ էլ ուզում են հիմա անել». Լիզա Ճաղարյան
10:25, 15.11.2019 | mamul.am
5180 | 2

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշնակները մեկ «հեղափոխություն» էին անում Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին՝ պատերազմի ամենաթեժ շրջանում, մեկ էլ ուզում են «հեղափոխություն» անել հիմա։
Միջակայքի անիծյալ 20 տարիների ընթացքում ռոբասերժիկները Հայաստանը թալանում էին թաթար-մոնղոլներից ավելի վայրենաբար, սրանց օրոք Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 եղավ, հարյուրավոր քաղաքացիներ խոշտանգվեցին ու բանտերը լցվեցին...
Էդ տարիներին դաշնակների միակ, այսպես կոչված՝ «հեղափոխությունը» արտահայտվեց «նախագահ, մի զիջիր» ողորմելի, լղրճուկ, փսլնքոտ կոչով։
Որովհետև ձեռ ձեռի էին ճանապարհ անցել թաթար-մոնղոլների հետ, անգիր գիտեին, որ դրանք էլ իրենցից պակաս արնախում չեն։
Հիմա նորից «միակ տղամարդ» են դարձել։ Գիտեն, որ էդ նույն արնախումները հիմա էլ «հեղափոխականների» ճամբարում են։
Հուսով եմ` իշխանություններն էլ չեն մոռացել ու հասկանում են, թե էս զառամախտով տառապողներն ինչերի են ընդունակ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր