Բնապահպան Լևոն Գալստյանը սոցցանցի իր էջում գրել է. «Նոյեմբերի 14-ին մեր վարչապետը մասնակցել է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կոչվող կառույցի տարեվերջյան հանդիպմանը։ Չիմացողներին տեղեկացնեմ, որ դա ընդամենը մի հասարակական կազմակերպություն է (ՀԿ), որի նախագահն է Արա Հովսեփյանը, որը 2011-2013թթ․ եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» գործադիր տնօրեն, իսկ մինչ այդ էլ տարիներ շարունակ եղել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործադիր տնօրեն։ Թե ինչ կոռուպցիոն, սկանդալային և այլ տիպի չարաշահումներ են եղել այդ 2 ծրագրերում, երևի գիտեն բոլորը, ով էլ չգիտի՝ իրենց համար կդնեմ նյութեր մեկնաբանությունների մեջ։ Արժե՞ր մասնակցել այդ ՀԿ-ի հանդիպմանը և նկարվել մերժվածների ամենասկանդալային 2 ծրագրերի նախկին տնօրենի կողքին կանգնած։ |