ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արժե՞ր նկարվել մերժվածների ամենասկանդալային 2 ծրագրերի նախկին տնօրենի կողքին». Լևոն Գալստյան
10:40, 15.11.2019 | mamul.am
5463 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Նոյեմբերի 14-ին մեր վարչապետը մասնակցել է «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» կոչվող կառույցի տարեվերջյան հանդիպմանը։ Չիմացողներին տեղեկացնեմ, որ դա ընդամենը մի հասարակական կազմակերպություն է (ՀԿ), որի նախագահն է Արա Հովսեփյանը, որը 2011-2013թթ․ եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» գործադիր տնօրեն, իսկ մինչ այդ էլ տարիներ շարունակ եղել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործադիր տնօրեն։ Թե ինչ կոռուպցիոն, սկանդալային և այլ տիպի չարաշահումներ են եղել այդ 2 ծրագրերում, երևի գիտեն բոլորը, ով էլ չգիտի՝ իրենց համար կդնեմ նյութեր մեկնաբանությունների մեջ։

Արժե՞ր մասնակցել այդ ՀԿ-ի հանդիպմանը և նկարվել մերժվածների ամենասկանդալային 2 ծրագրերի նախկին տնօրենի կողքին կանգնած։
Եսի՞մ․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր