ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Օտարերկրյա դպրոցներում 70%-ով ավելի շատ գումար է նախատեսված հայոց լեզվի դասավանդմանը». Վարազդատ Կարապետյան
11:45, 15.11.2019 | mamul.am
6665 | 0

«Օտարերկրյա դպրոցներում 2020թ. 70%-ով ավելի շատ գումար է նախատեսված հայոց լեզվի դասավանդմանը, քան 2018-ին: Սա պատասխանում է այն հարցին, թե ինչպիսի վերաբերմունք ունի կառավարությունը, ԱԺ-ն հայոց լեզվի դասավանդմանն ընդհանրապես»,- ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Ըստ նրա՝ հայոց լեզուն բուհերում պարտադիր չլինելու հարցի քննարկումը պետք է տեղափոխվի այլ դաշտ: Բուհում պետք է շարունակվի հայոց լեզվի կրթությունը, և բուհերն իրենք պետք է որոշեն, թե ինչպես են դասավանդելու այն: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ դա մեկ այլ մասնագիտացում է, կենսաբանության մեջ՝ այլ, տնտեսագիտության մեջ՝ այլ:

«Սա առողջ վերաբերմունք է դեպի կրթությունն ու հայոց լեզուն»,- պնդել է պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր