ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մնալու են իրենց չարոխներով, ջեբերում պեռաշկի, ձեռներին 5 կոպեկանոց շաքարաքլոր». Լևոն Բարսեղյան
11:35, 15.11.2019 | mamul.am
8999 | 0

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որին հարցնում էիր՝ որտեղից քեզ էս հարստությունը, ասում էր, թե բա մենք հնուց մեծահարուստ ենք եղել: Շուտով կտեսնենք՝ ինչքան եք մեծահարուստ եղել: Որ մեծահարուստ էիք, ձեր ինչի՞ն էր պետք պետական կամ համայնքային պաշտոնը, դե կուտեիք-կխմեիք էլի, շառից հեռու: 100.000-500.000 դրամանոց ռոճիկներով պաշտոններով, մեկ էլ նայում ես՝ 2-3 տարում 1-10 մլն դոլարանոց շենքերի, ռեստորանների, հյուրանոցների ու պալատների տեր են դարձել: Բա գիրք գրեք մարդիկ սովորեն:

Իրենց սրբի տեղ կոխացնող թուլեքը, որ ահռելի կապիտալ են կուտակել թալանով ու խորամանկ սխեմաներով, համայնքային և պետական բյուջեները սեփական բիզնեսներով լվալով, հեշտությամբ շահած տենդերների կեսն ուտելով, գույք ու հողամասեր յուրացնելով, մարդկանց ահաբեկելով ու երկրից լարելով, հասկանում են, որ մոտենում է յուրացրածի ու թալանածի համար հաշիվ տալու ժամանակը, սկսել են վնգստալ ու կաղկանձել: Մինչև հիմա եղած էս հայտնի խոշոր եղջերավորների գույքային մի քանի վեճերը մանրուք են, հավաստիացնում եմ բոլորին, ֆանտաստիկ ծավալով են տարել կոխել տակները:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվելու է, ուզեն թե չուզեն, ու դրանով գնալու են հերթով ետ ստանալու թալանվածը, թող ողբան, պատառոտեն իրենց, մազերը փետրեն, լացկաններ վարձեն, մեկ է՝ ետ են տալու թալանածը, մնալու են իրենց չարոխներով, ջեբերում պեռաշկի, ձեռներին 5 կոպեկանոց շաքարաքլոր՝ լիզելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր