ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մելի հետ զբոսնելիս՝ գեթ մեկ բացասական վերաբերմունք չտեսա նույնիսկ «ավանդական քյառթու» մասսայի կողմից». Վարդան Հարությունյան
12:30, 15.11.2019 | mamul.am
13337 | 0

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդանիկն ասում ա՝ Մելը Գյումրիում տեղ չուներ, դրա համար է գնացել։
Ես առիթ եմ ունեցել Գյումրիում զբոսնել Մելի հետ և գեթ մեկ բացասական վերաբերմունք չեմ տեսել նույնիսկ ամենա «ավանդական քյառթու» մասսայի կողմից։ Չուլոշնի կոչվող թաղամասի կոլցեվոյոյում (կներեք բառի հայերեն տարբերակը չեմ մտաբերում) մի կրպակ կար, որը ամենաերկար աշխատող խանութն էր Գյումրու։ Գիշերային Գյումրիում գարեջուր խմելու համար գնացինք այդ կրպակ և գարեջուր գնեցինք, բացի ողջույնից այլ բան չեմ տեսել։ Գնացինք Մելենց տուն սրճեցինք, ծանոթացա ընդտանիքի անդամների հետ սովորական հաճելի ընդտանիք էր և հարգանք էր վայելում հարևանների կողմից։ Վարդանիկ ջան պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել ու մի բան էլ ոչ թե Պապ թագավորը սպանեց կաթողիկոսին այլ հակառակը սպանեցին Պապ թագավորին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր