ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Շոուների ժամանակն անցել ա, գործ արե՛ք». Արմեն Վարդանյան
17:45, 15.11.2019 | mamul.am
3639 | 1

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ ԱԱԾ պետի պաշտոնակատարին հումորով սատանիստներին գտնելու կարգադրություն տվող վարչապետին հարցրեք էն ֆեյք էջերից ի՞նչ կա: Ապրիլին էլ Վանեցյանին կարգադրություն տրվեց զբաղվել ֆեյքերով, հետո ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով ձերբակալվեց իբր «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջի ադմինը, բայց հետո անաղմուկ բաց թողեցին ու տենց էլ չիմացանք ո՞վ ա էդ էջի ադմինը: Իսկ ԱԱԾ-ն էլ հերթական գալչկան դրեց իր մոտ՝ իբր վարչապետի հանձնարարությունները կատարում ա: Շոուների ժամանակն անցել ա, գործ արե՛ք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր