ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մեր նպատակն է ուժեղացնել բողոքի ակցիաները. Ռուսթավելին և այլ պողոտաներ երկար ժամանակով կփակվեն». ցուցարարներ
15:30, 15.11.2019 | mamul.am
9156 | 0

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկության տապալումից հետո (ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու մասին) բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր անցկացրել են Վրաստանի խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Ռուսթավելի պողոտայում տեղադրված վրաններում: Այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:

«Մեր նպատակն է ուժեղացնել ցույցերը, քանի դեռ այս երկիրը հնարավորություն չունի անցկացնել պատշաճ ընտրություններ: Ռուսթավելին և այլ պողոտաներ երկար ժամանակով կփակվեն: Կլինեն ավելի շատ վրաններ, բողոքի ակցիան ավելի ակտիվ կլինի»,- հայտարարել է ցուցարարներից մեկը:

Առավոտյան անհայտ անձինք վրանների մոտ են բերել կարմիր վարդեր՝ ի նշան «Վարդերի հեղափոխության», որը տեղի ունեցավ Վրաստանում 2003-ի նոյեմբերին և հնարավորություն տվեց իշխանության գալ Միխաիլ Սաակաշվիլիին ու նրա կուսակցությանը:

Բացի Թբիլիսիից, բազմամարդ ցույցեր են ընթանում նաև Բաթումի քաղաքում. «Ազգային շարժում» կուսակցության անդամները շրջափակել են տեղական ինքնակառավարման մարմնի շենքը, պահանջում են ղեկավարի հրաժարականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր