ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որոշում կայացնողների մեջ եք եղել». «Իմ քայլը»՝ ԲՀԿ-ին
17:25, 15.11.2019 | mamul.am
4563 | 0

«Կարող եք գնալ Հյուսիս-հարավ ճանապարհի Նորագավիթի հատված ու նայել բետոնի որակը: Եթե մարդիկ դրա մեջ փող էին ունեցել, բնական է, որ ծախսերն ամբողջությամբ կկատարվեին: Ու եթե եղած նույն աշխատանքը շատ ավելի փոքր գումարներով է կատարվում, և այդտեղ ավելցուկային միջոցներ են ավելանում, բնական է, որ կլինեն գումարներ, որոնք չեն ծախսվի». նոյեմբերի 15-ին ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Մ. Մելքումյանին հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Հիշեցնենք, որ Մ. Մելքումյանն ասել էր, թե պետությունը չի կարողանում ծախսել կապիտալ ծախսերի համար նախատեսված փողերը: «2019թ. բյուջեում մենք դրել ենք 221 միլիարդ դրամ կամ 500 միլիոն դոլար, նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսել ենք 89 միլիարդ դրամ կամ150 միլիոն դոլար»,- նշել էր նա:

Բ. Թունյանը նկատեց, որ մատնանշվում են խնդիրներ, որոնք տասնյակ տարիների վատ գործունեության արդյունք են: Նա իր գործընկերոջն առաջարկեց հետ նայել և արձանագրել, թե 10-15 տարի առաջ որտեղ էր ներկայիս իշխանությունը, և որտեղ էին իրենք:

«Այդ ամբողջ ժամանակահատվածի մեկ երրորդ հատվածում որոշում կայացնողների մեջ եք եղել»,- ասաց Բ. Թունյանը: Նա պնդեց, որ եկող տարի տնտեսական աճն ավելին է լինելու, քան ներկայիս 4,9 տոկոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր