ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հնարավոր է, որ ներկաները դառնան «նոր մերժվածներ», եթե չկատարեն իրենց դերը». Ստեփան Դանիելյան
19:30, 15.11.2019 | mamul.am
4234 | 2

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած հեղափոխությունից, կամ զանգվածների ճնշմամբ իրականացված իշխանափոխություններից հետո հաստատվում է անցումային կառավարություն: Դա աքսիոմա է: Աքսիոմա է նաև, որ նման դեպքերում հին իշխանության ռեստավրացիա՝ վերակագնում, չի լինում, կամ եթե լինում էլ է, դա ավելի շուտ բուտաֆորիա է հիշեցնում ու շատ կարճ է տևում: Ոչ մի հասարակություն չի ձգտում ետ գնալ։

Այս առումով «ներկաները» վախենալու ոչինչ չունեն, նրանք պետք է վախենան այլ բանից, որ չեն կարողանա կատարել իրենց հիմնական առաքելությունը՝ իրականացնել իրենց «անցումային» գործառույթը և ճանապարհ բացել նոր հարաբերությունների ու դրանց վրա հիմնված նոր կառավարման համակարգի համար։

Ինչ վերաբերվում է «մերժվածների» վերադարձին, ապա դա հնարավոր չէ, սակայն հնարավոր է, որ ներկաները դառնան «նոր մերժվածներ», եթե չկատարեն իրենց դերը ու դրանից հետո խաղաղորեն հեռանան ու ակնկալեն նորից «ձայներ» ստանալ ըստ իրենց արժանիքների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր