ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Կենակցած քույրն ու եղբայրն սպանել են իրենց համատեղ երեխաներին
20:55, 15.11.2019 | mamul.am
20738 | 1

Բրիտանական Շեֆֆիլդ քաղաքում դատարանը մեղավոր է ճանաչել իրենց համատեղ երեխաներին սպանած հարազատ քրոջն ու եղբորը, որոնք կենակցելիս են եղել որպես ամուսիններ:

Կենակցած քույրն ու եղբայրն սպանել են իրենց համատեղ երեխաներին

35-ամյա Սառա Բարրասը շուրջ 20 տարի գաղտնի կենակցել է իր՝ մոր կողմից արյունակից եղբոր՝ Բրենդոն Մաչինի հետ, գրում է The Sun-ը: Այդ ընթացքում նրանք 6 երեխա են լույս աշխարհ բերել, որոնցից ամենաավագը 14 տարեկան է եղել: Բարրասը մտավախություն է ունեցել, որ արյունապղծությունը բացահայտվելու դեմքում իրենցից կվերցնեն երեխաներին և ահասարսուռ որոշում է կայացրել՝ սպանել բոլոր երեխաներին, ապա ինքնասպանություն գործել: Եղբայր-զուգընկերն իր աջացությունն է հայտնել այս հարցում: Մայիսի 23-ին Բարրասն ու Մաչինը փորձել են տանը եղած դեղահաբերով թունավորել ու սպանել բոլոր երեխաներին, սակայն առավոտյան, հակառակ իրենց ակնկալիքներին, երեխաներին մահացած չեն գտել: Այդ ժամանակ քույր ու եղբայր որոշել են իրենց ձեռքերով բոլորին սպանել: Նրանք երկու ավագ որդիներին խեղդել են գոտիով ու ձեռքերով, երրորդ որդուն սկսել են խեղդել լոգատաշտում, սակայն նա կարողացել է փախչել:

Կենակցած քույրն ու եղբայրն սպանել են իրենց համատեղ երեխաներին
Այդ ժամանակ Բարրասը ողջ մնացած երեխաներին տարել է ննջասենյակ ու կանչել ոստիկանություն:

Քրոջն ու եղբորը դատապարտել են 35 տարվա ազատազրկման՝ 2 երեխայի սպանության, 6 երեխաների սպանության հանցավոր համաձայնության և 5 մահափորձի համար: Նրանք խոստովանել են իրենց մեղքը և դատապարտվել առնվազն 35 տարվա ազատազրկման:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր