ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ուշադրություն դարձրի՞ք, թե ովքեր են իրար գլխի հավաքված». Կարինե Հարությունյան
22:10, 15.11.2019 | mamul.am
15543 | 1

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասել, թե Վազգեն Մանուկյանը հավաքել է այն մյուսներին՝ զուտ քաղաքական ժամավաճառության համար, ճիշտ չի լինի: Ասել, որ նրանք լուրջ քաղաքական ուժ են ներկայացնում, էլի ճիշտ չի լինի: Ասածս այն է՝ որքանով որ չի կարելի նրանց գերագնահատել, այնքանով էլ չի կարելի թերագնահատել:
Ուշադրություն դարձրի՞ք՝ ովքեր են իրար գլխի հավաքված: Նրանցից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ, այս կամ այն չափով, այս կամ այն իրավիճակում կերել է ժողովրդի քրտինքը, ուրացել է ժողովրդի իրավունքների մասին, արհամարհել է ժողովրդի գոյությունը՝ իհարկե, այդ ամենն անելով ժողովրդի անունից ու հանուն ժողովրդի փրկության: Նրանց մեջ կան հանուն փողի սեփական թիմին դավաճանածներ, կան քաղաքական ամբիցիաները չբավարարածներ, և նրանք բոլորը անխտիր ռոբասերժական կլանին ծառայածներ են: Երբեք մի թերագնահատեք մարդկանց, որոնք բարդույթներ չունեն անամոթ լինելու, որոնք բարդույթներ չունեն հարամ փող ուտելու, որոնք ամոթ չունեն անգամ իրենցից ինտելեկտով ցածրների փեշերից քաշքշելու, որոնք քաղաքական հաճախորդներ են, դհոլչիներ ու քաղաքական իդիոտներ:
Պետք է նկատի ունենալ, որ այս խումբն ունակ է ստորագույն քայլերի. նրանցից յուրաքանչյուրի ստորությունների ականատեսը եղել ենք բազմիցս: Ուրեմն չկարևորելով՝ նրանց միաժամանակ աչքներս արթուն պահենք: Էսքան բան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր